Կառավարության որոշումներ

21 Դեկտեմբերի 2006, 1828 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում «225.000» թիվը փոխարինել «700.000» թվով, իսկ 3-րդ կետում «450.000» թիվը` «1.400.000» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: