13 Մայիսի 2004, 725 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1714-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում և 1-ին կետում «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերը փոխարինել «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: