Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2004, 724 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ի N 1641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի շահույթի օգտագործման ուղղությունները սահմանելու մասին» N 1641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «դ», «ե» և «է» ենթակետերը շարադրել հետ—յալ խմբագրությամբ.

«դ) Հայաստանի ազգային օլիմպիական

կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի-1

և Ճոպանուղի-2 հատվածների տեխնիկական

վերազինման նպատակով)` մինչև 2.37 մլրդ դրամ,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության

տրամադրության տակ թողնել (Գյումրի

քաղաքի ջերմամատակարարման

կազմակերպման նպատակով)` մինչև 1.35 մլրդ դրամ»,

«է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական

կարիքների բավարարման նպատակով (այդ թվում՝

300 մլն դրամ՝ 2004 թվականի ընթացքում)` 0.4 մլրդ դրամ».

բ) որոշման 1-ին կետում «11.41» թիվը փոխարինել «12.98» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: