30 Նոյեմբերի 2006, 1816 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
ա) 15-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի և տարածքային ծառայությունների կառուցվածքն ու հաստիքացանկը.
բ) մեկամսյա ժամկետում` նորմատիվ հրամանով հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական մասի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 20-ի N 239 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: