Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 723 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության` Գավառ քաղաքի Սայադյան 2 հասցեում գտնվող հակահամաճարակային կայանի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի

N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 3,6 մլն դրամ արժեքով և 635,2 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 2 շենքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3,6 մլն դրամ:

1.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Ն. Զարյան 22 հասցեում գտնվող շենքի 9-րդ հարկի (ձեղնահարկ) 109,2 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1,23 մլն դրամ:

2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող երկհարկանի մասնաշենքի տարածքները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի եղանակով օտարել հավանական գնորդներին (այսուհետ` գնորդ)` համաձայն հավելվածի։

3.2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.2.-րդ կետի «ա» ենթակետում նշված գումարի վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 138 որոշմամբ «Ավտոագրեգատների գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` հետագայում մասնավորեցնելու նպատակով առանձնացված Երևանի Արշակունյաց 34ա հասցեում գտնվող 161,1 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի եղանակով մասնավորեցնել հավանական գնորդ Հայկանուշ Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղ., 6-րդ շենք, բն. 30, անձնագիր` AA 0525624, տրված` 013-ի կողմից):

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 16,4 մլն դրամ արժեքով գույքի վաճառքի գինը սահմանել գնահատված արժեքի 25 տոկոսի չափով` 4,1 մլն դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումը կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարի վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության «Կապ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Արշակունյաց 3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 280.2 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ՝ գույք) և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. Սահմանել, որ սույն որոշման 5.1-ին կետում նշված առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով։

5.3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 6.3 մլն դրամ գնահատված արժեքով գույքն ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Պոլտերգեյստ-2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

5.4. Սահմանել գույքի վաճառքի գինը` 7,0 մլն դրամ:

5.5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 3 տարվա ընթացքում կատարել 5,0 մլն դրամի չափով ներդրում:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գումարի վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 122,4 մլն դրամ գնահատված արժեքով Լուսակերտի հանգստյան տան գույքը և  44,3 մլն դրամ գնահատված արժեքով «Լուսակերտ-2» վերականգնողական կենտրոն» անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի եղանակով վաճառել հավանական գնորդ Արսեն Խաչատրյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Նորքի 9-րդ զանգված, 15 շենք, բն.70, անձնագիր` AA 0223225, տրված` 005-ի կողմից):

6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը 28,5 մլն դրամ:

6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարի վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի

N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 3.84 մլն դրամ գնահատված արժեքով` Երևանի Դեղատան 2 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 185.7 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի եղանակով վաճառել վարձակալ Ալլա Ավոյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 29, բն.15, անձնագիր` AC 0380456, տրված` 003-ի կողմից):

7.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 15,9 մլն դրամ:

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարի վճարման կատարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող երկհարկանի մասնաշենքի 1-ին հարկի 47,1 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

8.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1,32 մլն դրամ:

8.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

8.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։