23 Նոյեմբերի 2006, 1800 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 5-րդ — 8-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հանրապետական գործադիր մարմինների 2007 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 1 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության ծրագրի կատարման մասին։
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։