Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2004, 810 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 29893 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ագրոնավթաբազա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Ագրոնավթաբազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 29893 հազ. դրամ, որը համապատասխանում է 29893 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 29893 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 14947 հազ. դրամ:

1.5. «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

1.6. «Ագրոնավթաբազա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 5914 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարտունու ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)` վերակազմակերպելով «Մարտունու ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Մարտունու ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 4627 հազ. դրամ, որը համապատասխանում է

4627 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Մարտունու ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 4627 հազ. դրամ:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1157 հազ. դրամ:

2.5. «Մարտունու ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1287 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 738 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 300 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 58 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 191 հազ. դրամ:

2.6. «Մարտունու ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 6311 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1952 հազ. դրամ, որը համապատասխանում է 1952 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1952 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 976 հազ. դրամ:

3.5. «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4359 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 8 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 901 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 59 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 640 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 2550 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 201 հազ. դրամ:

3.6. «Գորիսի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 104374 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության գնահատված արժեքը` 103146 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 82517 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 20630 հազ. դրամ:

4.5. «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1228 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 207 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1019 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 2,0 հազ. դրամ:

4.6. «Էջմիածին-6» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 413141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 296225 հազ. դրամ:

5.3. Սահմանել «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 236980 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 35547 հազ. դրամ:

5.5. «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 122863 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 50146 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 12598 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 650 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 52276 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 7193 հազ. դրամ:

5.6. «Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 24526 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 22253 հազ. դրամ, որը համապատասխանում է 22253 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 22253 հազ. դրամ:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 3000 հազ. դրամ:

6.5. «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2273 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով`1994 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 24 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 153 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 8 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 94 հազ. դրամ:

6.6. «Մասիսի մասնագիտացված շինարարական վերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: