30 Նոյեմբերի 2006, 1773 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15 -ի N 1952-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`
ա) 1.5 հեկտար արոտավայրը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
բ) 6 հեկտար արոտավայրը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ հանգստի գոտու համար.
գ) 2 հեկտար արոտավայրը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ որպես աղբավայր: