6 Մայիսի 2004, 811 - Ն
«ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 100 հազ. դրամ, որը համապատասխանում է 10 հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3. «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում հաստատել «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և ընկերության հիմնադրի օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը: