Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 819 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

որոշման 4-րդ կետի`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«ա) «Երևանի ջերմային էլեկտրակայան» և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում տնօրենների խորհուրդները բաղկացած են 5 անդամից` 2-ական անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում հայեցողական կամ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից, և նշված ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե».

բ) «բ» ենթակետում «9-ական» բառը փոխարինել «10-ական» բառով և ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: