Կառավարության որոշումներ

16 Նոյեմբերի 2006, 1603 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ընտրված անձինք» բառերից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված փախստական ընտանիքները:» բառերով.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «մասնաշենքում» բառից հետո լրացնել «և Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում» բառերով:

4. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-oրյա ժամկետում Կ. Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների ցուցակը ներկայացնել Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում գտնվող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման մասին» N 1113-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1-ին կետը «Եղիկյան Թամարայի» բառերից հետո լրացնել «ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի,» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։