Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2004, 821 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1522 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1477 հեկտարը, որից՝ 133 հեկտար վարելահող, 456 հեկտար արոտ, 888 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 20 հեկտար վարելահող, 20 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.

բ) 45 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: