12 Հոկտեմբերի 2006, 1580 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 729-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 729-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետով նախատեսված հատուկ պահպանվող տարածքների հողերը, բնակչության հանգստի կազմակերպման համար, համաքաղաքային զբոսայգիներ հիմնելու նպատակով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համապատասխան թաղային համայնքներին:».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Երևան քաղաքում համաքաղաքային զբոսայգիների կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։