3 Հունիսի 2004, 829 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 585-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման մեջ կատարել հետ—յալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հիմնադրամի հնարավոր շահառուներն են`
ա) մշակույթի ոլորտի գործիչները,
բ) անհատ ստեղծագործողները,
գ) մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք»,
28-րդ կետը «որը» բառից հետո լրացնել «բաղկացած է 28 անդամից և» բառերով.
բ) որոշմամբ հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում`
«նախարար» բառը փոխարինել «նախարարի տեղակալ» բառերով.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ» տողով.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ)» տողից հետո լրացնել.
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ»
«Եր—անի քաղաքապետի տեղակալ» տողերով.
«Գործարարներ» բառը փոխարինել`
«Նաիրի» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն» տողերով:
2. Հաստատել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: