23 Նոյեմբերի 2006, 1669 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման N 3 հավելվածի 21-րդ կետի 5-րդ սյունակում «2006 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 7-րդ և N 3 հավելվածի 49-րդ ու 50-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված հանձնարարականները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի նախագծում ներառելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: