Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 764 - Ա

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 7.1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «10. Ոչ պետական մամուլի հրատարակման սուբսիդավորում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: