Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2004, 762 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂՀՈՎՏԻ, ԹԱԶԱԳՅՈՒՂԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՋՆԻԻ, ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱ- ԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱ- ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2004 թվականի հունիսին կայանալիք` Արագածոտնի մարզի Օհանավանի, Ափնագյուղի, Արարատի մարզի Նոյակերտի, Գեղարքունիքի մարզի Գեղհովտի, Թազագյուղի, Կոտայքի մարզի Բջնիի, Աղավնաձորի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Մուսայելյանի գյուղական համայնքի ղեկավարի և Փանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 644330 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Օհանավանի, Ափնագյուղի, Արարատի մարզի Նոյակերտի, Գեղարքունիքի մարզի Գեղհովտի, Թազագյուղի, Կոտայքի մարզի Բջնիի, Աղավնաձորի, Շիրակի մարզի Մուսայելյանի և Փանիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական hրապարակմանը հաջորդող օրվանից: