23 Նոյեմբերի 2006, 1643 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ -Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել 2006 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 80 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը:
2. Սահմանել, որ`
ա) զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաներն օգտվում են տարկետման իրավունքից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և
16-րդ հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման.
բ) գիտական կոչում (գիտության թեկնածու, դոկտոր) ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության զորակոչվելիս նշանակվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոսպիտալային համակարգի համապատասխան պաշտոնների` ըստ մասնագիտության.
գ) երեք և ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զորակոչվելիս ծառայության են նշանակվում բնակության վայրին մոտ (մինչև 50 կմ) գտնվող զորամասերում և զինվորական հիմնարկներում:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: