12 Հոկտեմբերի 2006, 1637 - Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային հատուկ հաշիվ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով:
2. Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի սպասարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ միջուկային տեղակայանքը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվին փոխանցումները կատարվելու են 2006 թվականի նոյեմբեր ամսվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր