16 Նոյեմբերի 2006, 1622 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին ամենամսյա հավելում տալու մասին» N 1820-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տալ քսանհինգ հազար դրամ ամենամսյա հավելում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հnւնվարի 1-ից: