16 Նոյեմբերի 2006, 1621 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Տարեցներին մատուցվող
ծառայությունների ծրագրի շրջանակներում տարեցների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տարեցների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿներին» և «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման նպատակով պետական աջակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների տուն-ինտերնատ հանդիսացող ՊՈԱԿ-ներին» ծրագրերի շրջանակներում փաստացի խնամվողների թվաքանակից ելնելով տուն-ինտերնատների համար նախատեսված խնամվողների թվաքանակի և դրանց խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերահաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից մինչև 20 տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Տրանսպորտային ծառայությունների վճար», «Կապի ծառայությունների վճար», «Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:
6. Տուն-ինտերնատի համար նախատեսված խնամվողների փաստացի թվաքանակը նախատեսվածից 20 և ավելի տոկոս ավելի լինելու դեպքում նախարարությունը մատուցված ծառայության դիմաց վճարման ենթակա մեկ խնամվողի միջին օրական հաշվարկված ծախսից պակաս է վճարում միայն «Գույքի և սարքավորումների ձեռքբերում», «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ», «Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր» և «Այլ կոմունալ ծախսեր» ծախսային հոդվածներով նախատեսված գումարները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: