26 Հոկտեմբերի 2006, 1605 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱ- ՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 1,233,366.8 հազ. դրամով,
բ) ծախսերի գումարն ավելացնել 1,233,366.8 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների և N 1 հավելվածի աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
4. Հաստատել պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 6 հավելվածի:
5. Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց պետական օգնություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 1,233,366.8 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: