9 Նոյեմբերի 2006, 1601 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1065-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի 2006/2007 ուսումնական տարվա, ըստ մասնագիտությունների, ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունելության տեղերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի N 636 և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2103-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 1065-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամ» բաժնում «23», «24» և «23» թվերը համապատասխանաբար փոխարինել «24», «22» և «24» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: