Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2006, 1583 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի

N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`

ա) N 1 աղյուսակի`

1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,

4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,

7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,

8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի

8-ից`» բառերով.

բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

ԱՄԱՌԱ-

ՅԻՆ

ՁՄԵՌԱՅԻՆ

 

0 դասի

1-ին դասի

2-րդ

դասի

3-րդ դասի

4-րդ դասի

1

2

3

4

5

6

7

1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ

51,0

49

49

48,0

47,0

47,0

ցետանային ցուցիչը, ոչ պակաս

46,0

46

46

46,0

43,0

43,0

2. Խտությունը 15 օC ջերմաստիճանում, կգ/մ3

820-

845

800-845

800-845

800-840

800-840

800-840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի

11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ,

ոչ ավելի.

մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը

350

2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը

2010 թվականի հունվարի 1-ից 50

10

5. Բռնկման ջերմաստիճանը, օC,

ոչ ցածր

55

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքում, %, ոչ ավելի

0,30

7. Մածուցիկությունը՝ 40 օC ջերմաստիճանում, մմ2/ վ

2,0-4,5

1,5-4,0

1,5-4,0

1,5-4,0

1,4-4,0

1,2-4,0

8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր

5

մինուս 10

մինուս 16

մինուս 22

մինուս 28

մինուս 34

9. Ֆրակցիոն կազմը.

95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC, ոչ բարձր

180 օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր

250 օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր

340 օC ջերմաստիճանում, %, ծավա-լային մասը, ոչ ցածր

350 օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր 360

- 10

65

-

- 95

85

-

գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.

դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».

զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`

«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ՀՍՏ ԵՆ 237

Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդով

ՀՍՏ ԵՆ 12916

Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ

ՀՍՏ ԵՆ 13132

Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

ՀՍՏ ԻՍՕ 20847

Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրա-չափում

ՀՍՏ ԻՍՕ 20884

Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: