20 Մայիսի 2004, 749 - Ա
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևանի Սարյան փողոցի N 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 60 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ 10-օրյա ժամկետում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ հիմնադրամի միջոցների հաշվին: