19 Հոկտեմբերի 2006, 1581 - Ն
ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի ու 17-րդ հոդվածի 20-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ընդունել համատեղ հրաման սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ` նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: