Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2004, 746 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում`

չորրորդ և հինգերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը փոխառություն տալու կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ընկերությունում ներդնել 477099675 դրամ` ընկերության շենքերի ու շինությունների պահպանման և սպասարկման համար վարձակալված 18820,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողային տարածքները կադաստրային արժեքով գնելու նպատակով»:

վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պայմանագրի կնքումից հետո 5 տարվա ընթացքում «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել մինչև 30,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, սակայն ոչ պակաս 10,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում»: