Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2006, 1555 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ տողով.

«Լիցենզավորման վարչություն».

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի քարտուղարությունը վերակազմակերպել, առանձնացնել կադրերի բաժինը և վերանվանել անձնակազմի կառավարման բաժին.

Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ տողով.

«Անձնակազմի կառավարման բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: