Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2006, 1553 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4.6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.».

բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահuկողության իրականացման ապահովումը:».

գ) 11-րդ կետի «ե» ենթակետում «մամուլի ու զանգվածային լրատվության մյուս» բառերը փոխարինել «զանգվածային լրատվության» բառերով.

դ) 11-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) նախարարին ներկայացնում է առաջարկություն հաuարակական միավորումների կողմից Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության oրենքների կամ իրենց կանոնադրության պահանջների խախտման դեպքում նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպեu նաև նրանց գործունեությունը դադարեցնելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու վերաբերյալ.».

ե) 11-րդ կետի «ժ» ենթակետում «մամուլի և զանգվածային լրատվության մյուս» բառերը փոխարինել «զանգվածային լրատվության» բառերով.

զ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ1» «և ժ2» ենթակետերով.

«ժ1) իրականացնում է վերահuկողություն անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների իրականացման նկատմամբ.

ժ2) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.».

է) 11-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) oրենքով uահմանված դեպքերում և կարգով վարչական պատաuխանատվության է ենթարկում զանգվածային լրատվության միջոցները թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին.».

2) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաuարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: