Կառավարության որոշումներ

2 Նոյեմբերի 2006, 1552 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին, «Քաղաքացիական կացության ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաuտանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4.6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1919-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: