Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2006, 1546 - Ն

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության համար կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների վտանգավորության ռիսկի աստիճանը, Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության բազմատեսակ և բազմաքանակ ապրանքների առկայությունը, ինչպես նաև ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից ութ ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին ներկայացվող` սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի 2, 3, 4 և 5-րդ կետերով սահմանված պահանջներին կենցաղային — սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության փորձարկման մեթոդները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի` ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների հայերեն մակնշմանը ներկայացվող պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից: