2 Նոյեմբերի 2006, 1542 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման N 1 հավելվածի՝
7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.»,
7-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,
8-րդ կետի «ժ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
8-րդ կետի «լ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնակատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.»,
8-րդ կետի «լա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լա) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»,
8-րդ կետի «լդ» ենթակետը «վճիռների» բառից հետո լրացնել «և օտարերկրյա արբիտրաժային որոշումների» բառերով,
12-րդ կետի «ժե» ենթակետից հանել «(հատուկ կոչումներ)» բառերը,
47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ1» ենթակետով.
«գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.»,
51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Դատավորների թեկնածությունների ցուցակի վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով դատավորների թեկնածությունների ցուցակը նախապատրաստվում է դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները նախապատրաստվում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»,
52-65-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
բ) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բաժիններ
Նոտարիատի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Շահագործման բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ֆինանսատնտեսական բաժին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։