18 Մայիսի 2006, 912 - Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱԱԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Uույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում, ըuտ անհրաժեշտության, հողամաuերի նպատակային կամ գործառական նշանակությունը համարվում է փոփոխված: Այդ փոփոխություններն ընդգրկվում են համայնքի (Երևան քաղաքի), մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի (Երևան քաղաքի), մարզի հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման վճարների վրա, ըստ գույքի գտնվելու վայրի (տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտի), համապատասխանաբար կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման կամ մերժման մասին որոշումները համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իuկ համայնքի վարչական uահմաններից դուրu` համապատաuխան մարզպետը 5-օրյա ժամկետում տրամադրում են անշարժ գույքի կադաստր վարող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի գրանցման, դրանց հետագա օրինականացման և տնօրինման մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: