13 Մայիսի 2004, 736 - Ա
«ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՂԵՐԻ ԻՆՔՆԱՀՈՍ ՈՌՈԳՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրով անցկացված ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2004 թվականի մայիսի 12-ին հաստատված «Վայոց ձորի մարզի հողերի ինքնահոս ոռոգում» IDP/ICB/CW-04/001 միջազգային մրցույթի
արդյունքները` 7599000,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Արփա-Սևան» և «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությունները: