Կառավարության որոշումներ

28 Հունվարի 2004, 50 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՈՒ ՇԵՆՔ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 2-3-րդ հարկերը (2400 քառ.մետր), մարզադահլիճը (250 քառ. մետր) և 3 ավտոտնակը (100 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանք «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

2. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 1-ին հարկը (800 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել .«Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից օգտագործվող և Գյումրու նախկին N 35 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող ուսումնական մասնաշենքը (3150 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առ—տրային կազմակերպությանը` այն «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առ—տրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար: