26 Մայիսի 2006, 682 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման նախաբանում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով.
բ) որոշմամբ հաստատված` 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգում`
1-ին կետում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով,
կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,
էլեկտրատնտեսություն` էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:»,
3-րդ կետում «(նախարարության համապատասխան ստորաբաժանման)» բառերը փոխարինել «աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերով,
5-րդ կետում «ստորաբաժանում» բառը փոխարինել «մարմին» բառով,
7-րդ կետում «էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիրի (այսուհետ` էլեկտրատնտեսություն)» բառերը փոխարինել «էլեկտրատնտեսության» բառով.
գ) որոշմամբ հաստատված` 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկի`
10-րդ կետում «Մասնագիտացված լաբորատորիայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն)» բառերով, իսկ «բ» ենթակետի «արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ)» բառերը փոխարինել «(2500 Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները:» բառերով,
13-րդ կետում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ «բ» ենթակետից հանել «բարձր լարմամբ» բառերը,
14-րդ կետում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով, իսկ «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
16-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «լաբորատորիայի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։