20 Մայիսի 2004, 730 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքում բնակվող 160 ընտանիքի համար գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նիգավանի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 2,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Նիգավանի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը: