26 Մայիսի 2006, 673 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 146-Ն ԵՎ N 325-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարները ենթակա են վճարման` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 05 ենթախմբի «06. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարները ենթակա են վճարման` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 05 ենթախմբի «03. Միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին ևզոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: