Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 729 - Ա

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ամրացված՝ Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի N 12 հասցեում գտնվող` 1388 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2.352 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով Մարտունու ինդուստրիալ տեխնիկումի շենքը, որպես ուսումնական շենք, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր