Կառավարության որոշումներ

27 Ապրիլի 2006, 662 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ- ԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱ- ՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Մեղրի-Շվանիձոր-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի փոփոխման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն, 2005 թվականի հունիսի 9-ի «Հ-48 Մեղրի-Նյուվադի-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի մասին»

N 1333-Ա և 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1641-Ն որոշումներին համապատասխան` Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-1 (կապալառու` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ, N ԱՇՁԲ-05/54-2 (կապալառու` «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ), N ԱՇՁԲ-05/54-3 (կապալառու` «Դորոժնիկ» ՍՊԸ), ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 (կապալառու` «Կապավոր» ՍՊԸ) և մայիսի 17-ի N ՄԲԱՇՁԲ-05/70 (կապալառու` «Դորոժնիկ» ՍՊԸ) պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` համաձայն «Տրանսնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության և «Ճաննախագիծ» ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ճշտված նախագծային ծավալների և նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա.

բ) ծրագծի փոփոխման կապակցությամբ թույլատրել`

նոր աշխատատեսակների միավոր գները որոշել կապալառու ընկերությունների հետ բանակցությունների միջոցով,

«Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի ապրիլի 28-ին կնքված N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրում ընդգրկված 6.498 կմ ընդհանուր երկարությամբ Վերիշեն-Ծավ կմ28 956 – կմ34 956 և Ծավ (գերեզմանոց)-Ծավ (կամուրջ) հատվածների փոխարեն ընդգրկել 6.5 կմ ընդհանուր երկարությամբ Ծավ-Շիշկերտ կմ0 000 – կմ5 050 և Ծավ-Լեռնանցք կմ0 000 – կմ1 450 հատվածները,

«Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված N ԱՇՁԲ-05/54-3 պայմանագրում ընդգրկված Վերիշեն-Ծավ կմ17 956 – կմ28 956 հատվածի փոխարեն ընդգրկել Լեռնանցք - Ծավ կմ0 000 – կմ11 000 և Ծավ-Լեռնանցք կմ1 450 – կմ6 500 հատվածները,

«Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2005 թվականի մայիսի 17-ին կնքված N ՄԲԱՇՁԲ-05/70 պայմանագրում ընդգրկված Վերիշեն-Ծավ կմ0 000 – կմ17 956 հատվածի փոխարեն ընդգրկել Լեռնանցք – Մեղրի կմ0 000 – կմ17 956 հատվածը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` համաձայնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից` սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրերում առաջարկվող փոփոխությունների կատարման որոշման հետ:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները, նշված պայմանագրերի փոփոխված արժեքների սահմաններում, ամբողջությամբ կատարել 2006 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2006 թվականին կֆինանսավորվեն 5067400.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 1360000.0 հազ. դրամը կհատկացվի 2007 թվականի ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 1360000.0 հազ. դրամ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: