Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2006, 586 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 ու 2003 թվականի հունիսի 13-ի

N 882-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոնի գույքը (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Վեդի), այդ թվում՝ 1079,83 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

1.2. Սահմանել, որ աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև Արարատի կինոցանցի «Մասիս» կինոթատրոնի գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը՝ իր կադաստրային արժեքով:

1.3. Սահմանել՝

ա) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 13917 հազ. դրամ.

բ) դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 3500 հազ. դրամ:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 116400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

պահպանել «Մասիս» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը` առնվազն 5 տարի ժամկետով (եթե գնորդը ֆիզիկական անձ է, ապա նշված պարտավորությունը կատարելու համար նա պարտավոր է գույքի ներդրմամբ հիմնադրել առանձին իրավաբանական անձ):

1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով, վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գինը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2.1. 29580 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 21309 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

2.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 10060 հազ. դրամ, որը համապատասխանում է 1006 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 2515 հազ. դրամ:

2.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 89 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 71 հազ. դրամ,

ընթացիկ պահուստների գծով՝ 18 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

2.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

3.1. 10840 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 14444 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

3.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 3690 հազ. դրամ, որը համապատասխանում է 369 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 923 հազ. դրամ:

3.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 6486 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 678 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովության գծով՝ 1496 հազ. դրամ,

կրեդիտորական պարտք` գնումների գծով՝ 800 հազ. դրամ,

աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 2990 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 522 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

3.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը՝ 301oo01, թողարկման տարեթիվը՝ 1995 թ., շահագործման տարեթիվը՝ 1997 թ., մաշվածությունը՝ 70 տոկոս և ավելի) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

4.2. Սահմանել`

ա) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվեկշռային մեթոդով 2006 թվականի մարտի 6-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 1321 հազ. դրամ.

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 1321 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 46786 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը՝ 098օօ01, շարժիչը՝ 4724209, թողարկման տարեթիվը՝ 1997 թ., շահագործման տարեթիվը՝ 1997 թ., մաշվածությունը՝ 70 տոկոս և ավելի) (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:

5.2. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվեկշռային մեթոդով 2004 թվականի ապրիլի 16-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 1489100 դրամ.

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 1489100 դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: