23 Մարտի 2006, 458 - Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ի N 121 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում և էներգատեղակայանքներում տեղի ունեցած տեխնածին վթարների, պատահարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և տեխնիկական, մասնագիտական քննության կարգերը սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի բնագավառում և էներգասպասարկման ոլորտում պետական վերահսկողության մասին» և«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի «Մասնագիտական հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: