Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 726 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով` 2,5 հեկտար մակերես ունեցող հողամաս տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, 0,7 հեկտար` Միացյալ Արաբական Էմիրություններին, 0,15 հեկտար` Լիբանանի Հանրապետությանը` այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով:

2. Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները։