Կառավարության որոշումներ

12 Հոկտեմբերի 2006, 1531 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատողների թվի — պահպանման ծախսերի սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան տեղակայման վայրի վերաբերյալ.

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան կանոնադրությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, ինչպես նա— ապահովել մաքսատան տեխնիկական վերազինումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023