20 Մայիսի 2004, 721 - Ա
«ԱՐԵՎ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գաղտնի:
2. Հաշվեկշռային մեթոդով 74462 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արև» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել «Արև» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 59420 հազ. դրամ, որը համապատասխանում է 59420 բաժնետոմսի` յուրա-
քանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4. Սահմանել «Արև» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 59420 հազ. դրամ:
5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 8913 հազ. դրամ:
6. «Արև» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 15042 հազ. դրամ, այդ թվում՝
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 976 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12062 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1075 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 929 հազ. դրամ:
7. «Արև» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով: