26 Հոկտեմբերի 2006, 1513 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշումը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշումը:
2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ «գ» ենթակետը` 2007 թվականի հունվար ամսվա առաջին աշխատանքային օրը: