Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2004, 717 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 4,253.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):