Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2006, 1509 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների 2006/2007 ուսումնական տարվա ընդունելության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը հաստատելու մասին» N 605-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածի`

ա) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 180» տողում «180» թիվը փոխարինել «160» թվով, իսկ «Ընդամենը 1395» տողում` «1395» թիվը` «1375» թվով.

բ) «VII. Շիրակի մարզպետարան» բաժնի «0515 Զարդակիրառական արվեստ 20»

տողում «20» թիվը փոխարինել «40» թվով, իսկ «Ընդամենը 60» տողում` «60» թիվը` «80» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: