20 Մայիսի 2004, 716 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի և նրան ենթակա հիմնարկների աշխատողներին աշխատավարձերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել մինչև 4,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Եղեգիսի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետը: