Կառավարության որոշումներ

19 Հոկտեմբերի 2006, 1500 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱ- ՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում նշված տարածքների և դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի ամրացումը` կնքելով համապատասխան պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում նշված տարածքների և դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով ամրացվող շենք- շինությունների և դրանց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության

2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1153-ԱԳ, 2004 թվականի ապրիլի 22-ի N 571-ՆԳ և

N 572-ԱԳ որոշումները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։